Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵԽ-ում բարձր է գնահատվել Մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը. բարձրաստիճան հանդիպումներ Ստրասբուրգում

ԵԽ-ում բարձր է գնահատվել Մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը. բարձրաստիճան հանդիպումներ Ստրասբուրգում
21.02.2019 | 14:59

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպոլոսի, ինչպես նաև Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ։ Տեղի են ունեցել նաև քննարկումներ Եվրոպայի խորհրդի այլ կառույցների հետ՝ Խոշտանումների կանխարգելման կոմիտե, ՄԻԵԴ վճիռների կատարման բաժին և այլն:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի մյուս ձևերի կանխարգելման, հոգեկան առողջության խնդիրներ և հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է այս ոլորտներում իր արձանագրած խնդիրները և դրանց լուծման ուղղությունները:


Մասնավորապես, նշվել է, որ պետք է արմատավորվի ազատությունից զրկված անձանց աստիճանական ազատ արձակման մեխանիզմ, ինչպես նաև պետք է զարգացվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը: Քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում առկա վիճակը, համայնքահեն ծառայությունների, բուժման այլընտրանքային մեթոդների զարգացման ուղղությունները: Քննարկվել են նաև այն խնդիրները, որոնց բախվում են կանայք կարծրատիպերի, հասարակությունում և պետությունում նրանց դերի վերաբերյալ սխալ պատկերացումների պատճառով:
Հանդիպումների ընթացքում կարևորվել է նաև Պաշտպանի կողմից վերջին ժամանակներս ձևավորված նոր պրակտիկան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ հանդես գալը, ԵԽ Նախարարների կոմիտե ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով հատուկ դիրքորոշումների ներկայացնելը և այլն:


Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչները հատուկ ընդգծել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցության բարձր որակը, բարձրացվող հարցերի բարձր պրոֆեսիոնալիզմը: Բարձր է գնահատվել համատեղ աշխատանքը Պաշտպանի հետ՝ ուղղված Հայաստանում մարդու իրավունքների համակարգի շարունակական բարելավմանը:


Հանդիպումների ավարտին կողմերը ձեռք են բերել հետագա աշխատանքի նոր պայմանավորվածություններ, ինչպես նաև արձանագրել համատեղ աշխատանքի լրացուցիչ հանձնառություններ:

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ